Հունգարական կուսակցությունը պաշտոնապես ներողություն է խնդրում հայ ժողովրդից

Հունգարական կուսակցությունը պաշտոնապես ներողություն է խնդրում հայ ժողովրդից

PanARMENIAN.Net - Ի պատասխան ՀՅԴ Երիտասարդականի հղած բողոքի նամակի, Հունգարիայի Ընկերվարական Կուսակցության Երիտասարդական թևը՝ Սոսիետաս, պաշտոնապես ներողություն է խնդրում հայ ժողովրդից Հունգարիայի իշխանությունների կողմից իրականացված հակամարդկային գործարքի համար և պատասխան և բացարտություն է պահանջում պետությունից. «Մենք անակնկալի եկանք , տեղեկանալով, որ Սաֆարովին արտահանձնել են և ներում են շնորհել: Սա մեծ վիրավորանք է ողջ հայ ազգի համար: Մենք դատապարտում ենք այս սադրիչ քայլը և ներողություն ենք խնդրում հայ ժողովրդից Հունգարիայի կառավարության նման վիրավորական քայլի համար», -ասված է նամակում:

Հիշեցնենք, որ ՀՅԴ Բյուրոյի Երիտասարդական գրասենյակը ՀՅԴ Երիտասարդականի անունից սեպտեմբերի 5-ին բողոք-նամակ հղեց Հունգարիայի Ընկերվարական կուսակցության երիտասարդական թևին և Ընկերվարական միջազգային երիտասարդական կազմակերպություններին՝ պահանջելով դատապարտել Հունգարիայի իշխանությունների կատարած քայլը և հստակորեն արտահայտել իրենց դիրքորոշումը:

 Ուշագրավ
---