Փոխվարչապետ. Այս տարվա ՏԻՄ ընտրությունների հանդեպ հետաքրքրությունն անհամեմատ ավելի մեծ է, քան նախորդ տարիներին![]() 7 սեպտեմբերի 2012 - 17:02 AMT PanARMENIAN.Net - ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանն այսօր ընդունեց Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի դիտորդական առաքելության պատվիրակությանը`Անրի Ֆերալի գլխավորությամբ: Այս մասին PanARMENIAN.Net ին հայտնում են ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժնից: Առաքելության անդամները ժամանել են` հետևելու համար սեպտեմբերի 9-ին և սեպտեմբերի 23-ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ընթացքին: Փոխվարչապետը նախ շնորհակալություն հայտնեց Կոնգրեսի կողմից Հայաստանի կառավարության հրավերի ընդունման և դիտորդական առաքելության իրականացման համար: Ա. Գևորգյանը հյուրերին տեղեկություններ ներկայացրեց ընտրական գործընթացի, նոր Ընտրական օրենսգրքով սահմանված ընթացակարգերի մասին: Նա մասնավորապես նշեց, որ ՏԻՄ ընտրություններն արդեն կազմակերպվում են համախմբված և կարող են անցկացվել տարին մինչև չորս անգամ` նկատելով, որ դա նաև եվրոպացի փորձագետների առաջարկն էր: Խոշոր համայնքներում ավելացվել է ավագանու անդամների թիվը, մեծացվել է կուսակցությունների դերը. ինքնաառաջադրումից բացի կուսակցություններին ևս թեկնածու առաջադրելու հնարավորություն է ընձեռվել: Դա առաջացրել է կուսակցությունների հետաքրքությունը ընտրությունների նկատմամբ, և առաջին անգամ քաղաքական ուժերի կողմից ավագանու անդամների թեկնածուների բավականին ակտիվ առաջադրումներ են եղել: Այս ընտրություններին, նախորդի համեմատ, գրեթե երկու անգամ ավելացել է նաև առաջադրված կին թեկնածուների թիվը: Փոխվարչապետը հաջող համարեց ընտրությունների նախապատրաստական փուլը: «Փորձում ենք ստեղծել բոլոր պայմանները, որ առաջիկա ընտրություններնամբողջությամբ համապատասխանեն մեր ազգային օրենսդրությանն ու միջազգային գործընկեր կազմակերպությունների կողմից ընդունված չափանիշներին»,-նշեց նա: Այս ընտրությունների նկատմամբ, ի տարբերություն նախորդների, հասարակական մեծ հետաքրքրություն եւ վերահսկողություն կա, գործընթացը ակտիվորեն լուսաբանվում է, շատ թեկնածուներ բավականին ակտիվ քարոզարշավ են իրականացնում: Պատվիրակության ղեկավար Անրի Ֆերալին նախ բարձր գնահատեց Եվրախորհրդի եւ Հայաստանի միջեւ գործակցության մակարդակը. նա հատկապես նշեց ԵԽ Վենետիկի հանձնաժողովի, Եվրոպայի խորհրդի տեղական եւ տարածքային իշխանությունների կոնգրեսի հետ հայկական կողմի արդյունավետ աշխատանքը: «Մենք գիտենք, թե որքան մեծ տեղ եք հատկացնում ապակենտրոնացման ու տեղական ժողովրդավարության ամրապնդման հարցերին: Նաեւ դրանց է ուղղված Ընտրական նոր օրենսգիրքը»,-ավելացրեց Ա. Ֆերալին: Ա. Գեւորգյանը պատասխանեց նաեւ պատավիրակության անդամներին հետաքրքրող հարցերին: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |