Համակարգչային խաղերի և բջջային հավելվածների նախագծման Հայաստանի բաց առաջնությանը արդեն 29 թիմ է գրանցվել

Համակարգչային խաղերի և բջջային հավելվածների նախագծման Հայաստանի բաց առաջնությանը  արդեն 29 թիմ է գրանցվել

PanARMENIAN.Net - Շարունակվում է Համակարգչային խաղերի և բջջային հավելվածների նախագծման Հայաստանի բաց առաջնության գրանցումը: Գրանցման վերջնաժամկետը սեպտեմբերի 30-ն է: Առաջնությանը մասնակցելու համար անհրաժեշտ է այցելել opengame.am կայք և լրացնել մասնակցության հայտը:

Մինչ այժմ 29 թիմ արդեն իսկ գրանցվել է առաջնությանը և ներկայացրել համակարգչային խաղերի ու բջջային հավելվածների իրենց նախագծերը:

Մասնակից թիմերի և համակարգչային խաղերի նախագծմամբ հետաքրքրվողների համար վաղը` սեպտեմբերի 8-ին, Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնում կանցկացվի «Խաղերի ոլորտը և խաղերի ստեղծման մեթոդները» դասընթացը: Դասընթացը կվարի խաղերի ոլորտում մասնագիտացված Plexonic ընկերության հիմնադիր տնօրեն Գևորգ Սարգսյանը: Դասընթացին մասնակցելու համար անհրաժեշտ է ուղարկել մասնակցությունը հաստատող նամակ opengame@uite.org հասցեին:

Համակարգչային խաղերի և բջջային հավելվածների նախագծման Հայաստանի բաց առաջնությունն արդեն երկրորդ անգամ կազմակերպվում է Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միության (ԻՏՁՄ) և «Orange Արմենիա» ընկերության կողմից: Առաջնության նպատակն է զարգացնել համակարգչային խաղերի նախագծման ոլորտը Հայաստանում, ինչը հնարավորություն կտա ստեղծել նոր բիզնես միջավայր, բացահայտել նոր տաղանդներ, մոտիվացնել երիտասարդներին:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---