Samsung Galaxy S3—ը վաճառվում է ռեկորդային արագությամբ![]() 7 սեպտեմբերի 2012 - 17:45 AMT PanARMENIAN.Net - Samsung Electronics ընկերությունը հայտարարել է, որ ընդամենը 100 օրվա ընթացքում վաճառվել է 20 միլիոն Samsung Galaxy S3 սմարթֆոն: Այսօրվա դրությամբ Samsung սմարթֆոնների շարքում ամենահաջողվածը՝ Samsung Galaxy S3-ը, սահմանել է վաճառքի ծավալներով նոր ռեկորդ՝ առաջ անցնելով Samsung Galaxy շարքի իր նախորդներին: Samsung Galaxy S3-ը հեղափոխական սմարթֆոն է, որը հնարավորություն է ընձեռում մշակել անհատականացված կոնտենտ՝ ինտուիտիվ հասկանալի ձևով: Սմարթֆոնը հագեցած է վառ HD Super AMOLED 4,8” էկրանով, որը երաշխավորում է դիտման հիասքանչ որակ, ինչպես նաև բազմաֆունկցիոնալ խցիկ, որն ապահովում է լուսանկարելու բարձր արագություն: Samsung Galaxy S3-ը հագեցած է ինտելեկտուալ ծրագրային ապահովմամբ, որը հնարավորություն է տալիս ճանաչել դեմքերը, ձայները և շարժումները:Այն ունի նաև մի շարք լրացուցիչ հնարավորություններ, որոնք բարձրացնում են սարքավորման արդյունավետությունը և հեշտացնում աշխատանքը՝ ի շնորհիվ Smart Stay տեխնոլոգիայի, S Beam ֆունկցիայի և AllShare Cast կոնտենտի անլար փոխանակման: « Samsung Galaxy S3-ը մեծ ճանաչելիություն և քննարկելիություն է վայելում սկսած վաճառքի առաջին իսկ օրվանից և մենք շատ ուրախ ենք ամբողջ աշխարհում իր հաջողությամբ,-ասում է Samsung Electronics ընկերության ՏՏ և Բջջային Հաղորդակցության բաժնի ղեկավար Ջի. Կ. Շինը: Ես կցանկանայի նաև հայտնել իմ խորհին երախտագիտությունը բոլոր նրանց, ովքեր ընտրել են Galaxy S3-ը: Մենք շարունակելու ենք զարգացնել նոր ինտելեկտուալ բջջային տեխնոլոգիաները՝ օգտագործողի կյանքը յուրահատուկ դարձնելու համար»: Մոտ ժամանակներս Samsung Electronics ընկերությունը կներկայացնի Samsung GALAXY S IIIսմարթֆոնը նոր գույների մեջ՝ «կարմիր նուռ», «սև շափյուղա» , «մոխրագույն տիտանիում»: Samsung Galaxy S3-ը «կարմիր նուռ» գույնով Հայաստանում հասանելի կլինի հոկտեմբերի 7-ից: Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից |