Հայաստանն ու Լատվիան կարևորում են հարաբերությյունների հետագա զարգացումը տարբեր ոլորտներում![]() 7 սեպտեմբերի 2012 - 18:34 AMT PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 7-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց ՀՀ-ում Լատվիայի արտակարգ և լիազոր դեսպան Գինտս Ապալսին: Դեսպանը ԱԺ նախագահին փոխանցեց Լատվիայի խորհրդարանի նախագահի պաշտոնական նամակը, որում նա շնորհավորել է Հովիկ Աբրահամյանին ԱԺ նախագահ վերընտրվելու կապակցությամբ և վերահաստատել իր հրավերը պաշտոնական այցով այցելելու Լատվիա: Հանդիպման ընթացքում զրուցակիցները կարևորեցին տարբեր ոլորտներում հայ-լատվիական հարաբերությյունների հետագա զարգացումը, միջխորհրդարանական կապերի ակտիվացումը, համագործակցությունը միջազգային կառույցներում: Անդրադարձ եղավ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի ևս, հայտնում է ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |