ՀՀ ԱԺ նախագահն ընդունել է ԵԱՀԿ-ում հավատարմագրված դեսպաններին![]() 7 սեպտեմբերի 2012 - 19:15 AMT PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 7-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց ԵԱՀԿ-ում հավատարմագրված դեսպանների պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա էին ԱԺ-ում ներկայացված քաղաքական ուժերի ներկայացուցիչները: Այս մասին հաղորդում է ՀՀ ԱԺ մամուլի ծառայությունը: Հովիկ Աբրահամյանի խոսքով` Հայաստանը կարևորում է ԵԱՀԿ դերը անվտանգության ապահովման, ժողովրդավարության խորացման, մարդու իրավունքների ամրապնդման և դրանով իսկ, անդամ-երկրների անվտանգ և կայուն զարգացման համար անհրաժեշտ պայմանների ստեղծման գործում: Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմանը` Հովիկ Աբրահամյանը շեշտեց, որ Հայաստանը կարևորում է ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությունը` որպես բանակցային գործընթացի գործուն և միակ ձևաչափ: «Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հիմքը` Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչումն ու այդ իրավունքի իրականացումն է: Հայաստանը հետամուտ է խնդրի կարգավորմանը միայն խաղաղ ճանապարհով, իսկ ռազմական ճանապարհով հակամարտության կարգավորման ցանկացած փորձ կարող է անկանխատեսելի հետևանքներ ունենալ ոչ միայն հակամարտության կողմերի, այլև ողջ տարածաշրջանի համար», - ընդգծեց ԱԺ նախագահը: Հովիկ Աբրահամյանը խստորեն դատապարտեց Հունգարիայի Հանրապետության իշխանությունների կողմից 2004 թվականին Բուդապեշտում հայ սպա Գուրգեն Մարգարյանին սպանած և ցմահ ազատազրկման դատապարտված ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովին Ադրբեջանին փոխանցելու և այնտեղ մարդասպանին ներում շնորհելու փաստը` տեղեկացնելով, որ ՀՀ Ազգային ժողովը այս կապակցությամբ ընդունել է հայտարարություն, որը կուղարկվի միջազգային խորհրդարանական կառույցներին և ազգային խորհրդարաններին: Նրա համոզմամբ` Ադրբեջանը երբեք չի կարող հանդիսանալ Արցախի բնակչության ֆիզիկական անվտանգության երաշխավոր: ՀՀ ԱԺ խոսնակը նշեց նաև, որ Ռամիլ Սաֆարովին ազատ արձակելու հունգարա-ադրբեջանական խայտառակ գործարքը կարող է բացասաբար ազդել ոչ միայն բանակցային ողջ գործընթացի, այլև տարածաշրջանային խաղաղությանը և կայունությանը: Դեսպանների անունից շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` պատվիրակության ղեկավար, Իռլանդիայի դեսպան Էոին ՕԼիրը նշեց, որ իրենց այցի նպատակն է տեղում ծանոթանալու իրավիճակին, կատարված աշխատանքին: Նա շեշտեց, որ ԵԱՀԿ-ն ԼՂ հիմնախնդրի միակ ձևաչափ տեսնում է Մինսկի խումբը և սատարում է համանախագահների ջանքերը` ուղղված հակամարտության խաղաղ, բանակցությունների միջոցով կարգավորմանը: Նա նշեց, որ ԵԱՀԿ-ն իր խորին մտահոգությունն է արտահայտել սաֆարովյան դեպքի առնչությամբ: Հանդիպման ընթացքում անդրադարձ եղավ նաև ընտրական գործընթացներին: ԱԺ նախագահը նշեց, որ 2012 թվականի մայիսի 6-ին Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրություններն առաջընթաց արձանագրեցին նախորդների համեմատ: Նրա համոզմամբ, առաջիկա նախագահական ընտրությունները նույնպես կանցնեն ժողովրդավարական չափանիշներին համապատասխան և Հայաստանի իշխանությունները կանեն հնարավորը, որ ընտրությունները անցնեն ազատ, արդար և թափանցիկ: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |