ԿԸՀ-ն բաշխեց ընտրական հանձնաժողովների նախագահների և քարտուղարների պաշտոնները

ԿԸՀ-ն բաշխեց  ընտրական հանձնաժողովների նախագահների և քարտուղարների պաշտոնները

PanARMENIAN.Net - Այսօր գումարած արտահերթ նիստում ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն էլեկտրոնային վիճակահանությամբ կատարել է 2012թ. սեպտեմբերի 30-ին հանրապետության 13 համայնքներում կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների նոր ընտրությունների տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահների և քարտուղարների պաշտոնների բաշխումը` Ազգային ժողովում խմբակցություն ունեցող կուսակցությունների և կուսակցությունների դաշինքի միջև: Այս մասին PanARMENIAN.Net ին հայտնում են ԿԸՀ մամուլի ծառայությունից:

Տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահների և քարտուղարների պաշտոնները բաշխվել են հետևյալ համամասնությամբ` Հայաստանի Հանրապետական կուսակցություն (ՀՀԿ)` 5-ական, «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն (ԲՀԿ)` 4-ական, Հայ ազգային կոնգրես կուսակցությունների դաշինք (ՀԱԿ)` 1-ական, Հայ Յեղափոխական Դաշնակցություն (ՀՅԴ)՝ 1-ական, «Օրինաց երկիր» կուսակցություն (ՕԵԿ)՝ 1-ական, «Ժառանգություն» կուսակցություն՝ 1-ական:

Արտահերթ նիստում ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը քննարկել է նաև Շիրակի մարզի Ազատան համայնքի ղեկավարի նախկին թեկնածու Հովհաննես Պապոյանի դիմումը: Քաղաքացի Հովհաննես Պապոյանը 2012թ. օգոստոսի 18-ին դիմում է ներկայացրել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին, ով 2012թ. սեպտեմբերի 3-ին դիմումը վերահասցեագրել է ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովին:

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը քննարկման արդյունքում ընդունել է որոշում` քաղաքացի Հովհաննես Պապոյանի 18.08.2012թ. դիմումով վարչական վարույթը կարճել, քանի որ Հովհաննես Պապոյանի կողմից 2012թ. օգոստոսի 28-ին ընտրատարածքային ընտրական հանձնաժողով է ներկայացվել ինքնաբացարկի մասին դիմումը, և թիվ 35 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի 2012թ. օգոստոսի 29-ի որոշմամբ նրա գրանցումը ճանաչվել է ուժը կորցրած:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---