«Առավոտ». Կվերցնի՞ արդյոք ՐաֆՖի Հովհաննիսյանն իր մանդատը

«Առավոտ». Կվերցնի՞ արդյոք ՐաֆՖի Հովհաննիսյանն իր մանդատը

PanARMENIAN.Net - Կիրակի օրը տեղի է ունենալու «Ժառանգություն» կուսակցության վարչության նիստ: «Առավոտ»–ի հետ զրույցում կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը հավանական համարեց, որ հենց այդ օրը կորոշվի նաև կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի՝ պատգամավորական մանդատը վերցնել-չվերցնելու հարցը:

«Մենք դեռևս ամռանն էինք հայտարարել, որ մինչև Աժ հերթական նստաշրջանը «Ժառանգության» վարչությունը որոշում կընդունի այն մասին, թե ինչպես է այդ հարցը լուծվելու: Որոշ հարցերի պատասխաններն այդ օրն արդեն կլինեն»,- ասաց պարոն Մարտիրոսյանը:

Թե ինչ տրամադրություններ են գերիշխում կուսակցության վարչությունում՝ պարոն Մարտիրոսյանը ձեռնպահ մնաց ենթադրություններ անելուց. «Վարչության որոշելիք հարց է, կքննարկենք բոլոր կողմ և դեմ հարցերը և որոշում կկայացնենք»:

 Ուշագրավ
---