«Հայկական ժամանակ». ՀԱԿ-ը հօգուտ մամուլի նոր օրինագիծ է դնելու շրջանառության մեջ

«Հայկական ժամանակ». ՀԱԿ-ը հօգուտ մամուլի նոր օրինագիծ է դնելու շրջանառության մեջ

PanARMENIAN.Net - «Հայկական ժամանակ»-ը գրում է, որ ՀՀ ԱԺ Հայ ազգային կոնգրեսի խմբակցությունը պատրաստվում է եկող շաբաթ շրջանառության մեջ դնել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի լրատվամիջոցների դեմ օգտագործվող հոդվածում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծ:

Կոնգրեսի խմբակցությունն առաջարկելու է նվազեցնել վիրավորանքի և զրպարտանքի դիմաց օրենքով նախատեսված փոխհատուցման առավելագույն չափերը, որպեսզի այդ դրույթը կիրառվի իր նշանակության համար' անձանց հնարավորություն տա պաշտպանվել զրպարտանքից և վիրավորանքից և ոչ թե լրագրողներին ու լրատվամիջոցներին լռեցնելու գործիք լինի, ինչպես որ այժմ է:

Փոխհատուցման չափերի նվազեցման դեպքում այլևս անիմաստ կլինի դատարաններում լրատվամիջոցների դեմ գործեր սարքելը, քանի որ լրատվամիջոցի գործունեությունը կասկածի տակ չդնող վճիռներն այլևս իրենց իմաստը կկորցնեն:

Նախագծով առաջարկվում է նշված օրենքում ավելացնել մի դրույթ, որը լրատվամիջոցին հնարավորություն է տալիս աղբյուրը գաղտնի պահելով նյութ հրապարակել և տեղեկատվության աղբյուրը բացահայտել միայն դատական վեճի դեպքում ու ազատվել պատասխանատվությունից:

 Ուշագրավ
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
---