8 սեպտեմբերի 2012 - 10:45 AMT
Մոսկվայում քննարկել են հայ-ռուսական պաշտպանական համագործակցության հարցեր

Սեպտեմբերի 7-ին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դ.Տոնոյանը Մոսկվայում հանդիպեց իր պաշտոնակցի` ՌԴ պաշտպանության փոխնախարար Ա.Անտոնովի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվեց հայ-ռուսական երկկողմ պաշտպանական համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ, այդ թվում՝ ս.թ. սեպտեմբերի 15-19-ը Հայաստանում ՀԱՊԿ «Փոխգործակցություն-2012» համատեղ, բազմազգ զորավարժության անցկացումը: Հանդիպմանը ներկա էր նաև Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ ԶՈւ ռազմական կցորդ, գնդապետ Տ.Հովհաննիսյանը, հայտնում է ՊՆ մամլո ծառայությունը :