Հայաստանում մեկնարկել է առաջին միջազգային Վիքի-կոնֆերանսը 8 սեպտեմբերի 2012 - 11:51 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում մեկնարկեց առաջին միջազգային Վիքի-կոնֆերանսը, որն անց է կացվում Համաշխարհային Վիքիմեդիա հիմնադրամի և Հայկական Վիքի հանրության կողմից` «ԱրմենՏել» ընկերության (ապրանքանիշը Beeline) աջակցությամբ, ասվում է ընկերության հաղորդագրության մեջ: Կոնֆերանսի օրակարգում ընդգրկված են տարբեր զեկույցներ կրթության ոլորտի զարգացման, Վիքիպեդիա հանրագիտարանի հայալեզու բովանդակության զարգացման և ավելացման, տեղական մակարդակում «Վիքի» գործիքների և տեխնոլոգիաների կիրառման վերաբերյալ: Առաջին օրը կքննարկվեն, մասնավորապես, հայերենի Վիքիպեդիայի բովանդակության և լեզվի զարգացման, ինչպես նաև հանրակրթական դպրոցներում ազատ հանրագիտարանի օգտագործման հետ կապված հարցեր: Վիքիմեդիա հիմնադրամի հոգաբաևձուների Խորհրդի անդամ Տին Չենի խոսքով, Վիքիպեդիայի հայկական հատվածն ակտիվ զարգանում է: «Միայն 2011թ-ի ընթացքում հայալեզու հոդվածների թիվը կրկնապատկվել է», - ընդգխեց նա: «Առաջին անգամ Վիքի-կոնֆերանսը անց է կացվում Հայաստանում և դա հիանալի հնարավորություն է տեղական մասնագետների և հեղինակների համար ծանոթանալու Վիքիմեդիա հիմնադրամի ծրագրերին, ինչպես նաև յուրացնել հիմնադրամի հարուստ միջազգային փորձը: Կազմակերպելով կոնֆերանսը, մենք ունենք հետևյալ նպատակը. լրացնել հայկական Վիքի հանրության ակտիվիստների թիվը, օգնել ազատ բովանդակության տարածմանը և նպաստել գիտելիքահենք հասարակության կայացմանը», - նշեց Հայաստանում Վիքիմեդիա ծրագրերի համակարգող Սուսաննա Մկրտչյանը: Միջոցառմանը մասնակցելու համար Հայաստան են ժամանել միջազգային Վիքիմեդիա հիմնադրամի ներկայացուցիչներ, ինչպես նաև Վիքիմեդիայի ներկայացուցիչներ` Հունգարիայից, Վրաստանից և Ռուսաստանից: Մասնակիցների և հյուրերին թվում են գիտնականներ, հայաստանյան և արտասահմանյան բուհերի դասախոսներ և կրթության ոլորտում Ինտերնետ-տեխնոլոգիաների կիրառմամաբ շահագռգիր այլ անձիք: Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի Ամենաընթերցվողը բաժնում | Թաթոյան․ Կիրանցը նեղ թերակղզու նմանությամբ գրեթե ամբողջությամբ շրջափակված է լինելու ադրբեջանական զորքերով Արոտավայրերը, այգիները, այլ հողեր հայտնվելու են ադրբեջանական վերահսկողության կամ թիրախի ներքո Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները նամակով դիմել են կառավարությանը Հայոց ցեղասպանությունը ճանաչելու կոչով Սունակին ուղղված նամակում նաև անդրադարձ է կատարվում Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած իրադարձություններին Ֆրանսահայ լրագրող Նիկոլյանը, որի մուտքը ՀՀ արգելվել է, չի պատրաստվում դադարեցնել հացադուլը Նա պահանջում է, որ իրեն գրավոր ներկայացնեն, թե ինչու իրեն թույլ չեն տալիս մուտք գործել Հայաստան Վանաձորի նախկին ղեկավար Ասլանյանը կմնա կալանքի տակ Դատարանը մերժել է միջնորդությունը |