Սամվել Բալասանյանը դարձել է Գյումրու քաղաքապետ

Սամվել Բալասանյանը դարձել է Գյումրու քաղաքապետ

PanARMENIAN.Net - «Բարգավաճ Հայաստան» կուսակցության թեկնածուն հաղթել է Գյումրու քաղաքապետի ընտրություններում: Ինչպես հաղորդում է Հայաստանի ԿԸՀ կայքը, նախնական տվյալներով Սամվել Բալասանյանը հավաքել է 27 500 ձայն:

Երկրորդ տեղում ՀՅԴ ներկայացուցիչ Հովսեփ Սիմոնյանն է, ով հավաքել է 10281 ձայն:

Անկուսակցական Անդրանիկ Ավետիսյանը և Սպարտակ Պետրոսյանը հավաքել են համապատասխանաբար 2458 և 2130 ձայն:

Ընտրությունների վերջնական արդյունքները կամփոփվեն 5 օր անց:

Պետք է նշել, որ իշխող ՀՀԿ-ն որոշել է չառաջադրել իր թեկնածուին ընտրություններում և աջակցել Սամվել Բալասանյանի թեկնածությանը:

Մինչև Բալասանյանի հաղթանակը 1999-ից ի վեր Գյումրու քաղաքապետ էր ՀՀԿ ներկայացուցիչ Վարդան Ղուկասյանը:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---