Բիշկեկում տեղի է ունեցել Հակոբ Ղազանչյանի «Լիր արքան» ներկայացման պրեմիերան

Բիշկեկում տեղի է ունեցել Հակոբ Ղազանչյանի «Լիր արքան» ներկայացման պրեմիերան

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 8-ին Բիշկեկի Ազգային ռուսական դրամատիկական թատրոնի 78-րդ թատերաշրջանը բացեց Հակոբ Ղազանչյանի «Լիր արքան» բեմադրությունը: Այս մասին PanARMENIAN.Net ի թղթակցին հայտնեցին Երևանի պատանի հանդիսատեսի թատրոնի մամլո ծառայությունից:

Բեմադրությունը հայ-ռուս-ղըրղզական համագործակցության արդյունք է: Արքա Լիրին մարմնավորել է Վիգեն Ստեփանյանը:

Ներկայացմանը մասնակցում են Բիշկեկի ռուսական թատրոնի դերասանները: Երաժշտական ձևավորումն արել է Սվետլանա Բոգդանովիչը Ռուսաստանից:

Հակոբ Ղազանչյանը, Վիգեն Ստեփանյանը և նկարիչ Անտոն Քեշիշյանը Երևան կվերադառնան այսօր: Ներկայացումը խաղացվել է նաև սեպտեմբերի 9-ին: Պատանի հանդիսատեսի թատրոնի գեղարվեստական ղեկավարը Բիշկեկ կվերադառնա նոյեմբերին, որպեսզի Լիրի դերում ներգրավի Ղրղզստանի ժողովրդական արտիստ Անատոլի Ադալիին:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---