Է. Շարմազանովն ընտրություններում խախտումների մասին. Ինչպես ասում էր Էյնշտեյնը, ամեն ինչ հարաբերական է

Է. Շարմազանովն ընտրություններում խախտումների մասին. Ինչպես ասում էր Էյնշտեյնը, ամեն ինչ հարաբերական է

PanARMENIAN.Net - Հայաստանի Ազգային ժողովի փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը մեկնաբանել է սեպտեմբերի 9-ին կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները, չհամաձայնվելով, որ դրանք ուղեկցվել են բազմաթիվ խախտումներով: «Եթե 481 համայնքներում լինեն 1000 խախտումներ, ապա ձեզ համար դա կարող է շատ լինել, բայց եթե բաժանենք այդ հազարը, ապա կստացվի, որ մեկ համայնքում եղել են երկու փոքր խախտումներ: Ինչպես ասում էր Էյնշտեյնը, ամեն ինչ հարաբերական է»,- ասել է նա:

Շարմազանովի խոսքով, եթե համեմատենք նախորդ ընտրությունների հետ, այս ընտրություններն ավելի դրական էին, անցել են ժողովրդավարական չափանիշներին համապատասխան և ոչ մի սկանդալային բան չի եղել:

Նա նաև նշել է, որ ՏԻՄ ընտրություններում ՀՀԿ ներկայացուցիչների բարձր արդյունքները վկայում են, որ նախագահական ընտրությունների նախաշեմին կուսակցությունն ամենաազդեցիկ և վստահություն ներշնչող քաղաքական ուժն է: Ինչ վերաբերվում է անձնագրերից անհետացող կնիքների խնդրին, ապա Շարմազանովն առաջարկել է այդ հարցով դիմել ԿԸՀ: Միաժամանակ նա նշել է, որ անձնագրերից անհետացող կնիքները լուրջ արգելք են որակյալ ընտրություններ անցկացնելու համար:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---