«ՉԻ». Բարսեղ Բեգլարյանը հայտարարել է, որ ՀՀԿ-ԲՀԿ մենամարտը ժամանակավորապես դադարեցվում է

«ՉԻ». Բարսեղ Բեգլարյանը հայտարարել է, որ ՀՀԿ-ԲՀԿ մենամարտը ժամանակավորապես դադարեցվում է

PanARMENIAN.Net - Թերթը գրում է. «Քաղաքական դաշտում պտտվող լուրերի համաձայն, երեկ ՀՀ թաքնված «ղեկավար» անձանցից մեկը՝ հայտնի գործարար Բարսեղ Բեգլարյանը՝ Ֆլեշ Բարսեղը, առանձնազրույց է ունեցել ՀՀ վարչապետի թիմակից պատգամավորների հետ ու ասել, որ ժամանակավորապես դադարեցվում է ՀՀԿ-ԲՀԿ «մենամարտը»:

Ըստ որոշ լուրերի, Ֆլեշի Բարսեղը պատգամավորական հատվածի իր վստահելիներին հավաստիացրել է, որ շատ կարճ ժամանակում քաղաքական դաշտի կնճռոտ խնդիրները կհարթվեն, և որ կլինեն այնպիսի կադրային տեղաշարժեր, որ որևէ մեկի մտքով անգամ չի կարող անցնել: Իսկ երբ զրույցի մասնակիցները փորձել են հստակեցնել, թե կլինի՞ արդյոք վարչապետի փոփոխություն թե ոչ, և թե ինչքանով են լուրջ այն խոսակցությունները, որ մոտ ապագայում հնարավոր է փոփոխություններ լինեն նաև Աժ ղեկավար կազմում: Ըստ նույն լուրերի, Ֆլեշ Բարսեղը պատասխանել է, թե.«Վարչապետը կմնա իր տեղում, իսկ մյուսների մասով խորհուրդ կտամ ժամանակից առաջ չընկնել»:

Ստացվում է Էս երկրում բոլորը «ասող» են, իսկ հետաքրքիր է, տվյալ դեպքում կա՞ որևէ մեկը, որ կարող է Ֆլեշ Բարսեղի «թանին թթու» ասել: Դժվար թե: Այլապես դժվար թե երկրի բարձրագույն պաշտոնները «դուրս գրվեն» Ֆլեշ Բարսեղի «դաբրոներից» հետո միայն»:

 Ուշագրավ
---