Լյուքսեմբուրգը պլանավորում է առաջիկայում Հայաստանում նշանակել դեսպան-ոչ ռեզիդենտի![]() 11 սեպտեմբերի 2012 - 17:04 AMT PanARMENIAN.Net - Լյուքսեմբուրգի փոխվարչապետ, ԱԳ նախարար Ժան Ասելբորնը խոստացել է առաջիկա ամիսներին Հայաստանում նշանակել դեսպան-ոչ ռեզիդենտի: «Ես խոստանում եմ, որ դա արագ տեղի կունենա, որպեսզի ամրապնդի մեր համագործակցությունը»,- Երևանում ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ համատեղ ճեպազրույցում հայտարարել է նա: Ասելբորնի խոսքով, ֆինանսական իրավիճակն այժմ թույլ չի տալիս Հայաստանում բացել մեծ դեսպանատուն: Ինչ վերաբերվում է իր այցին, ապա Ասելբորնի խոսքով, նա առաջին անգամ է Հայաստանում և ուրախ է, որ Հայաստանը ֆրանկոֆոնիայի մաս է և նա կարող է այստեղ ելույթ ունենալ ֆրանսերենով: Ասելբորնը նշել է, որ անհրաժեշտ է համարում Հայաստանի հետ համագործակցության զարգացումը, և թեև երկու երկրները տարածքով փոքր են, սակայն ունեն զարգացման մեծ պոտենցիալ: Իր հերթին Նալբանդյանը հայտարարել է, որ կարևոր է համարում Լյուքսեմբուրգի իր գործընկերոջ այցը Երևան: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |