Լյուքսեմբուրգը պլանավորում է առաջիկայում Հայաստանում նշանակել դեսպան-ոչ ռեզիդենտի

Լյուքսեմբուրգը պլանավորում է առաջիկայում Հայաստանում նշանակել դեսպան-ոչ ռեզիդենտի

PanARMENIAN.Net - Լյուքսեմբուրգի փոխվարչապետ, ԱԳ նախարար Ժան Ասելբորնը խոստացել է առաջիկա ամիսներին Հայաստանում նշանակել դեսպան-ոչ ռեզիդենտի: «Ես խոստանում եմ, որ դա արագ տեղի կունենա, որպեսզի ամրապնդի մեր համագործակցությունը»,- Երևանում ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ համատեղ ճեպազրույցում հայտարարել է նա:

Ասելբորնի խոսքով, ֆինանսական իրավիճակն այժմ թույլ չի տալիս Հայաստանում բացել մեծ դեսպանատուն: Ինչ վերաբերվում է իր այցին, ապա Ասելբորնի խոսքով, նա առաջին անգամ է Հայաստանում և ուրախ է, որ Հայաստանը ֆրանկոֆոնիայի մաս է և նա կարող է այստեղ ելույթ ունենալ ֆրանսերենով:

Ասելբորնը նշել է, որ անհրաժեշտ է համարում Հայաստանի հետ համագործակցության զարգացումը, և թեև երկու երկրները տարածքով փոքր են, սակայն ունեն զարգացման մեծ պոտենցիալ:

Իր հերթին Նալբանդյանը հայտարարել է, որ կարևոր է համարում Լյուքսեմբուրգի իր գործընկերոջ այցը Երևան:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---