Գ. Բեգլարյանն ընդունել է «Հյուսիս-հարավ» ճանապարհի կապալառու ընկերության ներկայացուցիչներին

Գ. Բեգլարյանն ընդունել է «Հյուսիս-հարավ» ճանապարհի կապալառու ընկերության ներկայացուցիչներին

PanARMENIAN.Net - Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը սեպտեմբերի 11-ին ընդունել է «Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի` Տրանշ-1 և Տրանշ-2 ճանապարհի վերակառուցման և բարելավման աշխատանքների կապալառու «Կորսան Կորվիամ Կոնստրուկսյոն Էս Ա» ընկերության ներկայացուցիչներին` Եվրոպայի վարչության կառավարիչ Ռամոն Աիգեի գլխավորությամբ:

Հանդիպմանը ներկա էր նաև «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ի ղեկավար Արա Հովսեփյանը:

Ռամոն Աիեգեն նախարարին ներկայացրել է իրականացվող աշխատանքների ընթացքը, նշել, որ սեպտեմբերի 13-ին շինարարության մեկնարկի համար կատարվող նախապատրաստական աշխատանքներն ավարտվում են և որևէ խնդիր չկա` դրանք սկսելու համար:

Նախարար Գագիկ Բեգլարյանը կարևորել է աշխատանքների կազմակերպման օպերատիվությունը, սարքավորումների ժամանակին ներկրումը, աշխատանքները նախանշված ժամկետում ավարտելը:

Ռամոն Աիեգեն նախարարին խոստացել է, որ «Կորսան Կորվիամ Կոնստրուկսյոն Էս Ա» իսպանական ընկերությունը «Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի` Տրանշ-1 և Տրանշ-2 ճանապարհի վերակառուցման և բարելավման աշխատանքները կավարտի սահմանված ժամկետում:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---