Մինչ նոյեմբերի 30-ը էլեկտրոնային ստորագրություն ստացած տնտեսվարող սուբյեկտները 2013թ. անվճար կօգտվեն դրանից13 սեպտեմբերի 2012 - 13:41 AMT PanARMENIAN.Net - ՀՀ կառավարությունը այսօրվա նիստում որոշում է կայացրել անձնավորված հաշվարկը (գրանցման հայտը) էլեկտրոնային եղանակով ներկայացնելն ապահովող միջոցառումների ժամանակացույցը հաստատելու մասին: Անձնավորված հաշվարկի քարտի, ինչպես նաև էլեկտրոնային ստորագրություն ստանալու համար մինչսև նոյեմբերի 30-ը անձնագրային սեղան դիմած տնտեսվարող սուբյեկտների համար 2013թ. սպասարկումն անվճար կլինի: Այդ մասին սեպտեմբերի 13-ին կառավարության մամլո կենտրոնում ճեպազրույցի ժամանակ հայտնել է աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը: Ինչպես ասել է նախարարը, միջոցառումների ցանկում ընդգրկված են սեմինարներ հանրապետության բոլոր համայնքներում, որպեսզի տնտեսվարող սուբյեկտները կարողանան պարտադիր կարգով 2013թ. հաշվետվությունները ներկայացնել էլեկտրոնային տարբերակով: Միջոցառումները նախատեսված են կենսաթոշակային բարեփոխումների շրջանակում,այդ թվում արդեն հաջորդ տարվանից գործատուների համար կներդրվի միասնական եկամտահարկ բոլոր աշխատավարձերի գծով: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Ադրբեջանում հայտարարել են, որ Ղազախի շրջանում ականի պայթյունից սահմանապահ է վիրավորվել Նշվում է, որ տարածքը, որտեղ տեղի է ունեցել դեպքը, հարում է այն հատվածին, որը «Հայաստանի հետ շփման գիծ էր» ՀՀ–Ադրբեջան սահմանին տեղադրվել է 35 սահմանային սյուն՝ նախատեսված աշխատանքների կեսից ավելին արվել է Նշվում է, որ երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են Կիրանցի բնակիչները կառավարության շենքում հանդիպում են Փաշինյանի հետ Կառավարության շենք է մտել նաև Տավուշի մարզպետ Եվրահանձնաժողովի գլխավոր տնօրենը կժամանի Հայաստան Այցը տարածաշրջանային է |