Դեկտեմբերի 1-ից ՀԿԵ ում կգործեն միջազգային գնացքների տոմսերի վերադարձի նոր կանոնները

Դեկտեմբերի 1-ից ՀԿԵ ում կգործեն միջազգային գնացքների տոմսերի վերադարձի նոր կանոնները

PanARMENIAN.Net - 2012 թվականի դեկտեմբերի 1-ից գործողության մեջ են դրվում «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ միջազգային գնացքների տոմսերի վերադարձի նոր կանոնները: Համաձայն նոր կարգի, տոմսերի վերադարձը ձևակերպվելու է անձնագրի, թղթային տոմսի, էլեկտրոնային տոմսի կոդի առկայության դեպքում:

Գնացքի մեկնումից ոչ ուշ քան 120 ժամ առաջ տոմսը վերադարձնելու դեպքում ուղևորին կվճարվի տոմսի ամբողջ արժեքը:

Գնացքի մեկնումից 120 ժամ ուշ, սակայն ոչ ուշ,քան 24 ժամ առաջ տոմսը վերադարձնելու պարագայում ուղևորից գանձվելու է տոմսի արժեքի 15%:

Այն դեպքում, եթե ուղևորը վերադարձնում է տոմսը գնացքի մեկնումից 24 ժամ ուշ, բայց առնվազն 2 ժամ առաջ, ապա նրանից գանձվում է տոմսի արժեքի 25%:

Տոմսերը վերադարձման ենթակա չեն գնացքի մեկնումից 2 ժամ առաջ:

Տոմսը վերադարձնելու դեպքում ուղևորին փոխհատուցվում են սպասարկման և ապահովագրական վճարները: Իսկ վերադարձի կոմիսիոն վճարը կազմում է 600 դրամ մեկտոմսի համար, հաղորդում է ՀԿԵ մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
---