ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎԱՐՉԱՊԵՏԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ՎԼԱԴԻՄԻՐ ՌՈՒՇԱՅԼՈԻ ՀԵՏ 3 մարտի 2005 - 21:15 AMT PanARMENIAN.Net - ԱՊՀ գործադիր կոոմիտեի ղեկավար,գործադիր քարտուղար Վլադիմիր Ռուշայլոն հանդիպել է Հայաստանի վարչապետ Անդրանիկ Մարգարյանի հետ: Կողմերը նշել են, որ այսօր ԱՊՀ երկրների միջեւ համագործակցությունը, հատկապես տնտեսության, անվտանգության, հանցագործության դեմ պայքարի եւ մարդասիրության ոլորտներում, բավականին արդյունավետ է: Անդրանիկ Մարգարյանը նշել է, որ ԱՊՀ ստեղծման առաջին իսկ օրից Հայաստանը ակտիվ մասնակցություն է ցուցաբերում նրա աշխատանքներին: Ա.Մարգարյանը նաեւ նշել է, որ Մեծ հայրենական պատերազմի վետերանների հայկական պատվիրակությունը կմասնակցի մայիսի 8-9-ը Մոսկվայում կայանալիք հանդիսավոր միջոցառումներին` նվիրված Մեծ հաղթանակի 60-ամյակին:![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |