Հռոմի Պապը Լիբանանում կայցելի նաև Զմմարի հայ կաթոլիկ եկեղեցի

Հռոմի Պապը Լիբանանում կայցելի նաև Զմմարի հայ կաթոլիկ եկեղեցի

PanARMENIAN.Net - Հռոմի Պապ Բենեդիկտոս XVI-ը սեպտեմբերի 14-16-ը կայցելի Լիբանան: Երկօրյա այցի շրջանակում նախատեսվում է Հռոմի Պապի 5 ելույթ: Նա Լիբանան կժամանի սեպտեմբերի 14-ին, երբ նշվում է Խաչվերաց տոնը: Հաջորդ օրը կկայանան նրա հանդիպումները Լիբանանի նախագահ Միշել Սուլեյմանի և վարչապետ Նաջիբ Միկատիի հետ, ինչպես նաև մահմեդականների առաջնորդների հետ: Կեսօրին Հռոմի Պապը կայցելի Զմմարի հայ կաթոլիկ եկեղեցի: Զմմարի վանքում տեղի կունենա Հակոբ Մեղապարտի հուշարձանի օծման արարողությունը, որը կանգնեցվել է Հայ գրատպության 500-ամյակի կապակցությամբ: Վանքում է նախատեսված անցկացնել նաև Բենեդիկտոս XVI-ի հանդիպումը Լիբանանի հայրապետերի եւ եպիսկոպոսների հետ:

Հռոմի Պապի այցի նպատակներից մեկը Մերձավոր Արևելքի քրիստոնյաներին և մահմեդականներին ուղղված խաղաղ համագոյակցության կոչն է, ուղերձը ստացել է «Խաղաղության ուխտագնացություն» անվանումը, հայտնում է «Բլագովեստ-Ինֆոն»

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---