«Անելիք Բանկ»-ի վարչության նախագահը պարգևատրվել է «Համագործակցություն հանուն փրկության» մեդալով

«Անելիք Բանկ»-ի վարչության նախագահը պարգևատրվել է «Համագործակցություն հանուն փրկության» մեդալով

PanARMENIAN.Net - Սույն թվականի սեպտեմբերի 12-ին ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարությունում տեղի ունեցած կոլեգիայի ընդլայնված նիստի ժամանակ, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանի հրամանով 2012 թվականի ընթացքում արտակարգ իրավիճակների կանխման, հնարավոր հետևանքների նվազեցման ու վերացման քաղաքացիական պարտքը կատարելու համար «Անելիք Բանկ» ՓԲԸ վարչության նախագահ Սամվել Ճզմաչյանը պարգևատրվել է «Համագործակցություն հանուն փրկության» մեդալով:

«Ես շատ շնորհակալ եմ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությանը և մասնավորապես, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանին նման պատվի արժանանալու համար»,- նշեց «Անելիք Բանկ» ՓԲԸ վարչության նախագահ Սամվել Ճզմաչյանը, հաղորդում է բանկի մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---