Հայտարարվել է Համազգային թատրոնի շենքի նախագծի բաց մրցույթ

Հայտարարվել է Համազգային թատրոնի շենքի նախագծի բաց մրցույթ

PanARMENIAN.Net - Մաշտոցի պուրակի և Սարյան փողոցի գլխավոր փոստի միջակայքում ընկած տարածքը նպատակահարմար է թատրոնի շենքի կառուցման համար: Այսօր կայացած մամլո ասուլիսում նման կարծիք հայտնեց Երևանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը: «Հայտարարվել է Համազգային թատրոնի շենքի նախագծի բաց մրցույթ, որի արդյունքները պարզ կլինեն հոկտեմբերի 1-ին: Ես և մի խումբ ճարտարապետներ համարում ենք, որ այդ տարածքը համապատասխանում է ճարտարապետական բոլոր չափանիշներին, բայց կա նաև հակառակ կարծիքը, որը նույնպես հաշվի կառնենք, և հարկ եղած դեպքում թատրոնի համար այլ տարածք կընտրենք»,- ասաց նա:

Անդրադառնալով կիսակառույց շենքերին` Երևանի գլխավոր ճարտարապետը նշեց, որ մետրոյի «Սասունցի Դավիթ» կայարանի հրապարակին հարող տարածքում գտնվող կիսակառույց շենքը, հնարավոր է, քանդվի, քանի որ սեփականատերը միջոցներ չունի շինարարությունն ավարտին հասցնելու համար:

 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---