Ամերիաբանկը գործածության մեջ է դրել նոր չիպային քարտեր

Ամերիաբանկը գործածության մեջ է դրել նոր չիպային քարտեր

PanARMENIAN.Net - Ամերիաբանկը թողարկել և գործածության մեջ է դրել չիպային քարտեր` նոր, յուրօրինակ դիզայնով: Չիպային քարտերն օժտված են հնարավոր առավելագույն անվտանգությամբ և հուսալիությամբ, ինչի շնորհիվ նվազագույնի են հասցնում զեղծարարությունների ռիսկը, այդ իսկ պատճառով էլ չիպային քարտերը լայն տարածում են ստացել աշխարհում:

Եթե մագնիսական քարտերը Ամերիաբանկը թողարկում էր 2 տարի ժամկետով, ապա չիպային քարտերը թողարկում է 4 տարի ժամանակահատվածով: Բանկը մշակել է պարզեցված գործընթաց գործող մագնիսական քարտերը չիպային քարտերով փոխարինելու համար:

Ամերիաբանկը ակտիվ գործունեություն է ծավալում Բանկի վճարային քարտերի զարգացման և դրանցով կատարվող գործարքների բարելավման ու կատարելագործման ուղղությամբ: Բանկի կողմից տրամադրված վճարային քարտերի քանակը 31.08.12թ. դրությամբ աճել է 49%-ով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ: Ընթացիկ տարվա ութ ամսվա կտրվածքովքարտերով կատարված կանխիկ գործարքների ընդհանուր ծավալը դրամային արտահայտությամբ աճել է 37%-ով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ, իսկ կատարված գործարքներիքանակը` 45%-ով:

Քարտերի սպասարակումն առավել արդյունավետ և համակողմանի դարձնելու նպատակով Բանկը զգալի ներդրումներ է կատարում բանկոմատների ցանցն ընդլայնելու ուղղությամբ: Ներկայումս Ամերիաբանկն ունի ArCa, MasterCard, VISA վճարային քարտեր սպասարկող 88 բանկոմատ, որոնցից 66-ը տեղակայված են Երևան քաղաքի տարածքում, 4-ը ԼՂՀ-ում, իսկ 18-ը` Հայաստանի մարզերում:

Ամերիաբանկն ակտիվ գործունեություն է ծավալում նաև առևտրի և սպասարկման կետերում POS տերմինալների տեղադրման ուղղությամբ: Ներկայումս Բանկի POS տերմինալների թիվը կազմում է 556, հաղորդում է բանկի մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---