Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակը նշեց անգլերենի օրը

Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակը նշեց  անգլերենի օրը

PanARMENIAN.Net - Այսօր ՄԱԿ-ում անգլերենի օրվան նվիրված միջոցառման ժամանակ ուսանողները, դասախոսները, պաշտոնական անձինք, դեսպանությունների ներկայացուցիչներն ու լրագրողները հավելյալ հնարավորություն ունեցան տեղեկանալու անգլերենի՝ՄԱԿ-ի 6 պաշտոնական լեզուներից մեկի օգտակարության և կարևորության մասին: Այս մասին PanARMENIAN.Net ին հայտնում են ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակից:

Միջոցառումը կազմակերպել էր ՄԱԿ-ի հանրային տեղեկատվության վարչությունը Վ. Բրյուսովի անվան Երեևանի պետական լեզվաբանական համալսարանի հետ համատեղ:

Լեզվաբանական համալսարանի ռեկտորը, ՄԱԿ-ի, Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանության, Ամերիկյան և Բրիտանական խորհուրդների ներկայացուցիչները ողջունեցին միջոցառման մասնակիցներին, խոսեցին ՄԱԿ-ում անգլերենի կարևորության մասին:

Միջոցառման ընթացքում համալսարանի բարձր կուրսերի ուսանողները ներկայացրեցին բեմականացում բրիտանացի լեզվաբան Դեյվիդ Քրիսթըլի «Շարունակելով ապրել» ստեղծագործության հիման վրա, որը նվիրված է լեզուների պաշտպանության և առաջմղման կարևորությանը:

Արաբերենը, չինարենը, անգլերենը, ֆրանսերենը, ռուսերենը և իսպաներենը ՄԱԿ-ի վեց պաշտոնական լեզուներն են: Անգլերենը երկրորդն է աշխարհի ամենատարածված լեզուների թվում, համաձայն ՅՈՒՆԵՍԿՕ-ի տվյալների:

2010 թ.սկսած ՄԱԿ-ի Հանրային տեղեկատվության վարչությունը Նյու Յորքում հայտարարել է «ՄԱԿ-ում լեզուների օրեր» նախաձեռնության մեկնարկի մասին՝ ուղղված լեզվական և մշակութային բազմազանության պահպանմանն ու խթանմանը: ՄԱԿ-ի հանրային տեղեկատվության վարչության երևանյան գրասենյակը գործընկերների հետ միասին 2012 թ. ընթացքում նշում է ՄԱԿ-ի պաշտոնական բոլոր լեզուների օրերը:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---