Միթ Ռոմնին կշտամբել է Բարաք Օբամայի կողմնակիցներին, որ նրանք չեն ցանկանում պատասխանատվություն կրել իրենց կյանքի համար

Միթ Ռոմնին կշտամբել է Բարաք Օբամայի կողմնակիցներին, որ նրանք չեն ցանկանում պատասխանատվություն կրել իրենց կյանքի համար

PanARMENIAN.Net - ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Միթ Ռոմնին փակ միջոցառումների ժամանակ կշտամբել է դեմոկրատ Բարաք Օբամայի կողմնակիցներին, որ նրանք չեն ցանկանում պատասխանատվություն կրել իրենց կյանքի համար և կախված են պետության աջակցությունից:

«Ընտրողների 47 տոկոսը սատարում է Օբամային, նրանք վստահ են, որ պետությունը պատասխանատու է նրանց համար»,-հայտարարել է Ռոմնին:

«Ես երբեք չեմ կարողանա համոզել նրանց, որ նրանք պետք է իրենք պատասխան տան իրենց համար և մտածեն իրենց կյանքի համար: Ես պետք է համոզեմ ընտրողների 5-10 տոկոսին, որոնք դեռևս հստակորեն չեն որոշել, թե ում են ընտրելու»,-կարծում է նա:

Ռոյթերս գործակալության և «Իպոս» սոցիոլոգիական ծառայության անցկացրած վերջին հարցման արդյունքները ցույց են տալիս, որ եթե ընտրությունները տեղի ունենային այսօր, ապա Օբամայի օգտին կքննարկեին 48 տոկոս ընտրողներ, Ռոմնիի օգտին` 43, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---