Դեյվիդ Լիդինգթոն. Բրիտանիան պատրաստ է դիտարկել Հայաստանում հնարավոր ներդրումների հարցը

Դեյվիդ Լիդինգթոն. Բրիտանիան պատրաստ է դիտարկել Հայաստանում հնարավոր ներդրումների հարցը

PanARMENIAN.Net - Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Միացյալ Թագավորության ԱԳՆ Եվրոպական հարցերով պետական նախարար Դեյվիդ Լիդինգթոնին: «Հույս ունենք, որ Ձեր այցը հնարավորություն կտա գտնել երկկողմ համագործակցության նոր եզրեր:

Կարծում եմ` մենք կարող ենք էապես բարձրացնել հայ-բրիտանական տնտեսական համագործակցությունը, որի մակարդակն այսօր ցածր է»,- ասել է Տիգրան Սարգսյանը, հայտնում է կառավարության մամլո ծառայությունը:

Դեյվիդ Լիդինգթոնն իր հերթին նշել է, որ Մեծ Բրիտանիան մեծապես կարևորում է Հայաստանի հետ հարաբերությունների հետագա զարգացումը և պատրաստ է դիտարկել հնարավոր ներդրումներին առնչվող հարցեր:

Այդ համատեքստում, կառավարության ղեկավարը ներկայացրել է Հայաստանում իրականացվող բարեփոխումներն՝ ուղղված փոքր և միջին բիզնեսի զարգացմանը, հարկային և մաքսային վարչարարության կրճատմանը, ազատ տնտեսական գոտիների ստեղծմանը և այլն:

Այնուհետև զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանի եվրաինտեգրման գործընթացներին, մասնավորապես, Խորը և համապարփակ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրման աշխատանքներին:

Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են նաև տարածաշրջանային խնդիրներին առնչվող հարցեր:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---