ՂԱՐԱԲԱՂԻ ԳԾՈՎ ԵԱՀԿ ՀԱՏՈՒԿ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԻ ՄԱՆԴԱՏԸ ՄԻՆՉ ԱՅԺՄ ՀԱՍՏԱՏՎԱԾ ՉԷ

PanARMENIAN.Net - Ղարաբաղի գծով ԵԱՀԿ գործող նախագահի հատուկ ներկայացուցիչ Բուլղարիայի նախկին վարչապետ Ֆիլիպ Դիմիտրովի մանդատը, որն նշանակվել էր այդ պաշտոնում դեռեւս 2004 թվականին, մինչ այժմ հաստատված չէ: Վիենայի ԵԱՀԿ կենտրոնակայանում դա կապել են կառույցի նոր բյուջեի ոչ լրիվ ձեւավորման հետ: Այդ մասին հաղորդել է ինքը Ֆ.Դիմիտրովը: «Ես շահագրգռված եմ աշխատանքնս շարունակելու հարցում»,-ասել է Ֆ,Դիմիտրովը եւ միեւնույն ժամանակ նշել, որ եթե ԵԱՀԿ ներկայիս գործող նախագահը Սլովենիայից նոր հատուկ ներկայացուցիչ նշանակի, ինքը պատրաստ է աջակցել նրան: Հիշեցնենք, որ Ֆ.Դիմիտրովը Լեռնային Ղարաբաղի հարցով հատուկ ներկայացուցիչ էր նշանակվել անցյալ տարվա սեպտեմբերին: Նույն ամսում նա այցելել էր տարածաշրջան: Հատուկ ներկայացուցչի առաքելությունը վերլուծում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունների վիճակը եւ զեկույց նախապատրաստում ԵԱՀԿ նախագահի համար:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---