Ռուբեն Վարդանյանն ընդգրկվել է «Ռուսաստանցի մենեջերների թոփ-1000»-ում

Ռուբեն Վարդանյանն ընդգրկվել է «Ռուսաստանցի մենեջերների թոփ-1000»-ում

PanARMENIAN.Net - Մենեջերների ասոցիացիան և «Կոմերսանտ»-ը ներկայացրել են Ռուսաստանի առաջատար մենեջերների 13-րդ միջազգային վարկանիշը: «Ռուսաստանցի մենեջերների թոփ-1000»-ում ընդգրկվել է նաև «Տռոյկա դիալոգ» ընկերությունների խմբի նախագահ Ռուբեն Վարդանյանը:

Այս տարի առաջատար գործարարների ցուցակում միանգամից չորս նոր անուն կա՝ Իգոր Սեչին, Ռուբեն Աղանբեգյան, Միխայիլ Զադոռնով և Արկադի Նովիկով: Առաջին երեքի հայտնվելն այս ցուցակում զարմանալի չէ: Սեչինը գլխավորում է «Ռոսնավթը», Ռուբեն Աղանբեգյանը գլխավորում է Մոսկովյան բորսան, որը արժութային ու բորսային շուկաները ձևավորող մենաշնորհատեր է և հավանաբար հենց սրա հիմքի վրա է ստեղծվելու Միջազգային ֆինանսական կենտրոնը: Միխայիլ Զադոռնովը ոչ միայն գլխավորում է խոշորագույն բանկերից մեկը, այլ նաև վերջին մի քանի տարիներին առաջինն է եղել «Առևտրային բանկեր» անվանակարգում բարձրագույն ղեկավարների վարկանիշում:

Ինչ վերաբերում է Արկադի Նովիկովին, ապա նա մի փոքր տարբերվում է մյուս «նորեկներից»՝ իր բիզնեսի փոքր մասշտաբների ու սոցիալական նշանակության առումով:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---