Կրթության նախարարը վստահեցնում է` սիրիահայ աշակերտները մանկավարժների ուշադրության կենտրոնում են

Կրթության նախարարը վստահեցնում է` սիրիահայ աշակերտները մանկավարժների ուշադրության կենտրոնում են

PanARMENIAN.Net - Սիրիահայ աշակերտները մանկավարժների ուշադրության կենտրոնում են: Այդ մասին այսօր Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտնեց ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը: «Դպրոցի տնօրեններին կարգադրվել է արևելահայերենի լրացուցիչ անվճար դասընթացներ կազմակերպել սիրիահայ աշակերտների համար: Սիրիահայ երեխաները հաճախում են հայկական դպրոցներ, և նրանց բավարար պայմաններ են ապահովելու սոցիալիզացիայի, հասարակության մեջ ինտեգրվելու համար: Բացի այդ, այս տարի մեծ թվով կրթաթոշակներ բաժին են հասել սիրիահայերին, իսկ բուհերի վճարովի համակարգում սովորող սիրիահայ ուսանողներին արտոնվել է վճարել նույն գումարը, ինչ ՀՀ քաղաքացի ուսանողներն են վճարում»,- տեղեկացրել է նախարարը:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---