Արցախում հրաժարվում են տնտեսական զարգացման նախարարությունից

Արցախում հրաժարվում են տնտեսական զարգացման նախարարությունից

PanARMENIAN.Net - ԼՂՀ Ազգային ժողովի այսօրվա նիստում պատգամավորների հավանությանն արժանացավ արդարադատության նախարարի պաշտոնականատար Նարինե Նարիմանյանի ներկայացրած՝ «Կառավարության կառուցվածքի մասին» ԼՂՀ օրենքի նախագիծը: Ըստ նախագծի՝ ուժը կորցրած են ճանաչվում օրենքի՝ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարին և տնտեսական զարգացման նախարարությանը վերաբերող կետերը: Սա նշանակում է, որ այսուհետ չի լինելու ոչ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի պաշտոն, ոչ էլ տնտեսական զարգացման նախարարություն։ Այսպիսով նախարարությունների թիվը 12-ից դառնում է 11։

Նախագծի որոշ կետեր էլ նոր խմբագրությամբ են շարադրվում, ըստ որոնց՝ սոցիալական ապահովության նախարարությունը, ֆինանսների նախարարությունը և զբոսաշրջության վարչությունը վերանվանվում են համապատասխանաբար աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության, զբոսաշրջության և պատմական միջավայրի պահպանության վարչության, հայտնում է Karabakh-open.info-ն:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---