Այսօր Վազգեն Առաջինի ծննդյան օրն է

Այսօր Վազգեն Առաջինի ծննդյան օրն է

PanARMENIAN.Net - Այսօր Հայ Առաքելական Եկեղեցու 130-րդ Կաթողիկոս Վազգեն Առաջինի ծննդյան օրն է: Կաթողիկոսը ծնվել է 1908 թվականի սեպտեմբերի 20-ին, Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում: Նա եղել է ՀՀ Գիտությունների Ազգային Ակադեմիայի անդամ, 1989թ-ից ՌԴ ստեղծագործության միջազգային ակադեմիայի հիմնադիր անդամ: Հայագիտության և աստվածաբանության բնագավառներում բազմաթիվ աշխատությունների հեղինակ է: Պարգևատրվել է ՀՀ հայերնիքի շքանշանով, ԽՍՀՄ ժողովուրդների բարեկամության պատվո շքանշանով, Ռումինիայի Հանրապետության պատվո շքանշանով, Խաղաղության համաշխարհային խորհրդի և Խաղաղության պաշտպանության խորհրդային կոմիտեի ոսկե մեդալներով:

Վազգեն Առաջինն է հիմնադրել Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմը:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---