Ադրբեջանը նախանձեց Հայաստանում տեղի ունեած զորավարժություններին

Ադրբեջանը նախանձեց Հայաստանում տեղի ունեած զորավարժություններին

PanARMENIAN.Net - Ադրբեջանական բանակն անցկացնում է լայնամասշտաբ զորավարժություններ, որոնց կմասնակցի զորքերի բոլոր տեսակների անձնակազմը` ցամաքային զորքեր, ռազմաօդային ուժեր, ռազմածովային նավատորմ, հաղորդում է Ադրբեջանի ՊՆ-ն: Զորավարժություններն ընթանում են Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիևի հրամանատարությամբ:

ՀԱՊԿ արագ արձագանքման հավաքական ուժերը հաջող կերպով ավարտեցին «Փոխգործակցություն 2012» օպերտատիվ-ռազմավարական զորավարժությունների ակտիվ փուլը մարտական հրաձգությամբ: Զորավարժություններին ներկա են եղել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, Ռուսաստանի, Հայաստանի և Բելառուսի պաշտպանության նախարարները Ղազախստանի գլխավոր շտաբի պետը, ինչպես նաև Արցախի Պաշտպանության բանակի հրամանատար Մովսես Հակոբյանը: Պետք է նշել, որ ՀԱՊԿ ԱԱՀՈւ «Փոխգործակցություն 2012» զորավարժություններում առաջին անգամ կիրառվել են հայկական արտադրության «Կռունկ» անօդաչու թռչող սարքերը:

Զորավարժությունների սցենարի համաձայն, ԱԱՀՈՒ ուժերն օգնություն են ցուցաբերում Սևանիա երկրին, որի տարածքային ամբողջականությանը սպառնում են կանոնավոր ավազակախմբերը և ահաբեկչական խմբավորումները, ինչպես նաև հարևան երկրները` Զանգերիան և Բուռնաստանը:

Զորավարժություններին մասնակցել են ՀՕՊ միջոցներ և ուժեր, զրահատեխնիկա և հրետանի, ՍՈՒ-25 գրոհիչ ինքնաթիռներ, ուղղաթիռներ և անօդաչու թռչող սարքեր: Զորավարժությունների սցենարով նաև նախատեսված էր հակաահաբեկչական գործողությունների անցկացում, պատանդների ազատ արձակում, ԱԻՆ ուժերի կողմից պայթյունների և հրդեհների հետևանքների վերացում, ինչպես նաև տուժածներին օգնության ցուցաբերում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պահակախմբի կողմից:

Զորավարժություններին մասնակցել են շուրջ 2000 մարդ և 500 միավոր տեխնիկա:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---