Բակո Սահակյան. Սեպտեմբերի 21-ը տոն է բոլոր հայերի համար` Հայաստանում, Արցախում և Սփյուռքում

Բակո Սահակյան. Սեպտեմբերի 21-ը տոն է բոլոր հայերի համար` Հայաստանում, Արցախում և Սփյուռքում

PanARMENIAN.Net - Նախագահ Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին` Հայաստանի Հանրապետության անկախության 21-րդ տարեդարձի կապակցությամբ: Ուղերձում ասված է. «Ի սրտե շնորհավորում եմ Ձեզ եւ մեր ողջ ժողովրդին` Անկախության տոնի առթիվ: Այդ օրվա մասին հայ ժողովուրդը երազել է դարեր շարունակ: Եվ ահա արդեն 21 տարի է, ինչ Հայաստանի անկախ պետությունը կայացած իրողություն է ու իր արժանի տեղն է զբաղեցնում ժողովրդավարության ուղին բռնած աշխարհի մյուս երկրների շարքում:

Սեպտեմբերի 21-ը տոն է բոլոր հայերի համար` Հայաստանում, Արցախում թե Սփյուռքում, տոն, որը միավորում է մեզ մեկ գաղափարի շուրջ: Դա հզոր ու զարգացած Հայրենիք ունենալու վեհ գաղափարն է, հանուն որի իրենց կյանքն են զոհաբերել մեր ժողովրդի լավագույն զավակները, հանուն որի մենք պետք է շարունակենք պայքարել` ամեն օր ու ամեն ժամ մի քայլ առաջ գնալով նրա իրականացման ուղով: Պետք է պայքարենք միասին ու համախմբված` շարունակաբար ամրապնդելով ու կրկնապատկելով մեր հաղթանակներն ու հաջողությունները, նվաճումներն ու ձեռքբերումները:

Մեկ անգամ եւս շնորհավորում եմ Ձեզ ու մեր բոլոր հայրենակիցներին պետական տոնի առթիվ եւ մաղթում խաղաղություն, բարօրություն ու բարգավաճում` ի փառս Մայր Հայաստանի պայծառ ու լուսավոր ապագայի»:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---