Ուկրաինայում նշել են Հայաստանի Անկախության օրը

Ուկրաինայում նշել են Հայաստանի Անկախության օրը

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 21-ին Ուկրաինայի Տարաս Շևչենկոյի անվան օպերայի և բալետի ակադեմիական թատրոնում տեղի ունեցան հանդիսություններ նվիրված Հայաստանի Անկախության օրվան: Այս տարի Անկախության օրվան նվիրված ավանդական ընդունելությանը նախորդել է դասական երաժշտության համերգը:

Ինչպես հայտնում է Analitika.at.ua-ն, տոնական համերգին մասնակցել են Ուկրաինայի և Հայաստանի դասական երաժշտարվեստի ներկայացուցիչներ՝ Գերման Մակարենկոն, Սուսաննա Չախոյանը, Եվգենի Սավչուկը, Մարինե Մովսիսյանը, Արմեն Կոստանդյանը, Անդրեյ Դորոֆեև-Բաբայանցը: Հնչեցին Կոմիտասի, Առնո Բաբաջանյանի, Արամ Խաչատուրյանի, Արմեն Տիգրանյանի, Ալեքսանդր Սպենդիարյանի, Կարեն Խաչատուրյանի ստեղծագործությունները:

Միջոցառմանը ներկա էին կառավարության, Գերագույն ռադայի, Ուկրաինայի հայերի միության, մտավորականության և հասարակայնության ներկայացուցիչներ:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---