Էդուարդ Շարմազանով. Ալիևի հայտարարությունն ոչ այլ ինչ է, քան ինքնախոստովանություն

Էդուարդ Շարմազանով. Ալիևի հայտարարությունն ոչ այլ ինչ է, քան ինքնախոստովանություն

PanARMENIAN.Net - Նախօրեին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվում դիվանագետների հետ հանդիպմանը հայտարարել է, որ անկախության ժամանակահատվածի վրա հայացք նետելով կարելի է տեսնել, որ այս 20 տարիների ընթացքում Հայաստանի և Ադրբեջանի միջև անդունդն ավելի է մեծացել:

Ալիևի այս հայտարարության կապակցությամբ կարծիք է հայտնել ՀՀ ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը.

«Ադրբեջանի ղեկավարի այս հայտարարությունը ոչ այլ ինչ է, քան ինքնախոստովանություն: Իհարկե, Հայաստանի և Ադրբեջանի միջև տարբերությունը գնալով մեծանում է…

Միջազգային հեղինակավոր կազմակերպությունների գնահատմամբ` Հայաստանը կառուցում է խաղաղ ժողովրդավարություն, մինչդեռ Ադրբեջանը՝ հորից որդի ժառանգաբար փոխանցվող ավտորիտար պետություն: Այսօր Հայաստանում խրախուսվում են ժողովրդավարական արժեքները, իսկ Ադրբեջանում՝ ռասիզմն ու ֆաշիզմը:

Ավելին` աշխարհի ամենաազդեցիկ երկրների ղեկավարները բարձր են գնահատում Հայաստանի իշխանությունների` տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանն ուղղված ջանքերը, միևնուն ժամանակ` անխնա քննադատության ենթարկելով Ադրբեջանի ղեկավարի հակահումանիստական քայլը:

Մեզ համար հերոսներ են մեր շախմատի հավաքականի տղաները, իսկ նրանց համար` քնած զինվորին կացնահարողը: Իսկապես տարբերությունը շատ մեծ է»:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---