ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ԴԵՍՊԱՆ. «ԵՄ-Ի ԵՎ ԱՄՆ ՆՊԱՏԱԿՆ Է ՕԳՆԵԼ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍԻ ԵՐԿՐՆԵՐԻՆ ԿԱՅՈՒՆ ԵՎ ԲԱՐԳԱՎԱՃՈՂ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ»

PanARMENIAN.Net - «Եվրամիության եւ ԱՄՆ նպատակը մի ուղղվածություն ունի Հարավային Կովկասում, հատկապես` օգնել Հայաստանին, Ադրբեջանին եւ Վրաստանին կայուն եւ բարգավաճող ժողովրդավարության ճանապարհին: Եվոպական հարեւանության քաղաքականությունն այդ նպատակին հասնելու կարեւոր գործիք է»: Այս մասին հայտարարել է Հայաստանում Գերմանիայի դեսպան Հեյկե Ռենատե Փայչը, տեղեկացնում է «Ռեգնում» ռուսաստանյան լրատվական գործակալությունը: Դեսպանի խոսքերով` Հայաստանը գտնվում է եվրոպական կառույցներում ինտեգրվելու գործընթացում, իսկ անցյալ տարի հանրապետության անդամակցությունը ԵՄ «Ընդլայնված Եվրոպա. Նոր հարեւաններ» ծրագրին կարեւոր քայլերից մեկն է այդ գործընթացում: «Մոտ ապագայում, Եվրահանձնաժողովի Հարավային Կովկասի մասին այսպես կոչված զեկույցի հրապարակումից հետո, մենք սպասում ենք, որ Հայաստանը ղեկավարվելով այդ փաստաթղթի հանձնարարականներով, Եվրահանձնաժողովի հետ համատեղ բանակցություններ կսկսի գործողությունների պլանի շուրջ»,- նշել է նա:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---