Սեպտեմբերի 26-ին կամփոփվի ‹‹Կանաչ դպրոց›› նախագիծը

Սեպտեմբերի 26-ին կամփոփվի ‹‹Կանաչ դպրոց›› նախագիծը

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 26-ին տեղի կունենա ‹‹Կանաչ դպրոց›› նախագծի ամփոփիչ միջոցառումը:

Միջոցառմանը ներկա կգտնվեն ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի տնօրենը (UNICEF), Շվեյցարիայի դեսպանը, ներկայացուցիչներ՝ Viva Cell MTS ընկերությունից, բնապահպանության նախարարությունից, կրթության ազգային ինստիտուտից:

Նախագիծը մեկնարկել է 2011-ի մայիսին: Այս նախագիծն իրականացվում է աշխարհի ավելի քան 43 երկրներում, որի մեջ ընդգրկված են 27.000 դպրոցներ, 6 միլիոն աշակերտներ, 400.000 ուսուցիչներ:

Հայաստանում ‹‹Կանաչ դպրոց›› նախագծի անդամ են դարձել 5 դպրոցներ՝ ՀՀ տարբեր մարզերից, որոնք մեկ տարի հետևելով կանաչապրելակերպի կանոններին ու մասնակցելով այս նախագծին՝ հիմք դրեցին դպրոցներում աղբի տեսակավորմանը և կանաչ մտածելակերպի ձևավորմանը: Ամփոփիչ միջոցառումն իմի կբերի դպրոցների կողմից մեկ տարվա կատարված աշխատանքները:

Ուսուցիչներին ու աշակերտներին կշնորհվեն մրցանակներ, հավաստագրեր իսկ լավագույն դպրոցը՝ կարժանանա ‹‹Կանաչ դպրոց›› կոչմանը կտրվի նաև կանաչ դրոշ , ինչն էլ կխորհրդանշի, որ դպրոցը հավատարիմ է կանաչ ապրելակերպի սկզբունքներին

Նշենք, որ Հայաստանում ‹‹Կանաչ դպրոց›› նախագիծն իրականացվում է Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի, (FPWC) Հայաստանում Շվեյցարիայի դեսպանատան ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (UNICEF) և Viva Cell MTS- ի աջակցությամբ:

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---