Երևանում և Մեծամորում կտեղադրվեն նոր սեյսմիկ կայաններ

Երևանում և Մեծամորում կտեղադրվեն նոր սեյսմիկ կայաններ

PanARMENIAN.Net - Այսօր ՀՀ ԱԻ նախարարությունում տեղի է ունեցել հերթական ամենշաբաթյա խորհրդակցությունը, որը վարել է նախարար Արմեն Երիցյանը։

Ընդհանուր առմամբ դրական գնահատելով անցած շաբաթվա ԱԻՆ աշխատանքը` նախարարը նշեց, որ անելիքներ դեռ շատ կան։ Մասնավորապես` անհրաժեշտ է ձեռք բերել ուղղաթիռով գետից ջուր վերցնելու 5 տոննանոց սարքավորում, արագ վերանորոգել ու տեխնիկապես հագեցնել Գառնիի դիտարանը, ԱԻՆ տարածքում կառուցել միջազգային չափանիշներին համապատասխանող դայվինգի կենտրոն` ջրասուզակների մարզումների համար։

Նախարարության նորակառույց բազմահարկ մասնաշենքի բացումը տեղի կունենա այս տարվա նոյեմբերի կեսին, հաշվարկներ են արվել մյուս մասնաշենքերի ամրացման և վերակառուցման վերաբերյալ։ ԱԻ նախարարությունը շուտով կստանա «ԶԻԼ 131» և «ԳԱԶ 66» մակնիշների 10 ամենագնաց արտաճանապարհային ավտոմեքենա և շարժական 4 էլեկտրակայան։ Խորհրդակցությանը ՍՊԱԾ գործակալության պետ Հ. Պետրոսյանը հայտնեց, որ օրերս Ատոմային էներգետիկայի միջազգային գործակալությունը (ՄԱԳԱՏԷ) հավանություն է տվել իրենց կողմից ներկայացված ծրագրին, ըստ որի 6 անգլիական արտադրության նորագույն թվային սեյսմիկ կայաններ կտեղադրվեն մայրաքաղաքի և ՀԱԷԿ-ի միջև ընկած տարածքում։ Շուտով մեր ֆրանսիացի գործընկերների աջակցությամբ նոր սեյսմիկ կայաններ կավելանան ՀՀ հարավային հատվածում։ Նախարար Ա. Երիցյանն ընդգծեց, որ սեյսմիկ պաշտպանությունը նախարարության գերակա ուղղություններից է, և հանձնարարեց մշտապես ուշադրության կենտրոնում պահել բնակչության իրազեկման խնդիրները` կանխելու անհարկի խուճապը։

Առաջիկայում տեսախցիկներ կտեղադրվեն նախարարության առանձնացված ստորաբաժանումներում և դժվարմատչելի մարզային կայաններում` օպերատիվ կերպով տեղեկատվություն ստանալու և աշխատանքի արդյունավետությունը բարձրացնելու համար։ Մի քանի օրվա ընթացքում ինտերնետ կապով ապահոված կլինեն հանրապետության բոլոր հրշեջ մասերը։

Օրերս ԱԻՆ համաբուժարանը ձեռք է բերել սարքավորումներ` աչքի կաբինետի և լաբորատորիայի համար։ Գնահատելով արված աշխատանքը` ՀՀ ԱԻ նախարարը Փրկարար ծառայության բժշկական ապահովման վարչության պետ, փոխգնդապետ Կարեն Աթոյանին շնորհեց գնդապետի կոչում։

 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---