Հայաստանում քննիչը ստանում է 400 000 դրամ աշխատավարձ![]() 25 սեպտեմբերի 2012 - 16:02 AMT PanARMENIAN.Net - 2011-ի պետական բյուջեով Հայաստանի հատուկ քննչական ծառայության աշխատակազմին հատկացվել է 251.5 մլն դրամ: Այդ մասին սեպտեմբերի 25-ին Հայաստանի խորհրդարանում բյուջետային լսումների ժամանակ ասել է Հայաստանի հատուկ քննչական ծառայության պետ Անդրանիկ Միրզոյանը: Նրա խոսքով, հատկացված միջոցների հիմնական մասը` 87.9 տոկոս, ուղորդվել է աշխատավարձեր վճարելուն, տնտեսվել է 4 մլն դրամ: «Ընդ որում, 2011-ին պետբյուջեի կողմից հատկացված 251 մլն դրամի դիմաց մենք քրեական գործերով վերականգնել և վերադարձրել ենք 4 անգամ ավելի գումար»,- ասել է նա: Ոչ կուսակցական Էդմոն Մարուքյանը հետաքրքրվեց, թե որքան է քննիչի ամենաբարձր աշխատավարձը, Միրզոյանը պատասխանեց, որ 400 000 դրամ: Ինչ վերաբերվում է համազգեստին, որն առայժմ բացակայում է հատուկ քննչական ծառայության աշխատողների մոտ, ապա Միրզոյանը հաղորդել է, որ օրենքում ինչ-որ պատճառներով բացթողումներ կան այս առիթով: «Մենք արդեն լրացուցիչ կարգով ևս մեկ անգամ դիմել ենք ՀՀ կառավարություն, որպեսզի վերջինս երկրի խորհրդարանում հանդես գա համապատասխան նախաձեռնությամբ: Վստահ եմ, որ այդ հարցը կլուծվի»,- ասել է նա: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |