65 հարկադիր կատարողներ կմասնակցեն հատուկ ուսուցման դասընթացին

65 հարկադիր կատարողներ կմասնակցեն հատուկ ուսուցման դասընթացին

PanARMENIAN.Net - ՀՀ ԱՆ դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում մեկնարկել է գլխավոր և առաջատար հարկադիր կատարողների 2012 թվականին հատուկ ուսուցման դասընթացը, որում ներգրավված են Երևանի և մարզային ստորաբաժանումների 65 հարկադիր կատարողներ:

Նշենք, որ հատուկ ուսուցումն իրականացվում է «Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» օրենքով, համաձայն որի` յուրաքանչյուր հարկադիր կատարող պետք է մասնակցի հատուկ ուսուցման դասընթացին, որի նպատակը մասնագիտական հմտությունների կատարելագործումն է, հայտնում է ԴԱՀԿ մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---