Հունաստանին կարող է լրացուցիչ 13-15 մլրդ եվրո պահանջվել

Հունաստանին կարող է լրացուցիչ 13-15 մլրդ եվրո պահանջվել

PanARMENIAN.Net - Հունաստանին կարող է լրացուցիչ 13-15 մլրդ եվրո պետք լինել, ֆինանսավորելու համար բյուջետային նպատակների կատարումը երկու տարվա համար, սակայն երկիրը վստահ է, որ կարող է համալրել այդ պակասը, չծանրաբեռնելով եվրոպացի հարկատուներին, «Ռոյթերս» գործակալությանն է ասել ֆինանսների նախարար Յաննիս Ստուրնարասը:

Նա հաստատել է, որ դեռ 13,5 մլրդ եվրո է պետք, 2013 և 2014թթ. բյուջետային թիրախներին հասնելու համար: Այժմ Աթենքում քննարկում են բյուջետային տնտեսման միջոցները վարկատուների՝ ԵՄ-ի և ԱՄՀ հետ:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---