Հանրապետության գլխավոր գանձապետ. Պետական մարմինների համար նախատեսված միջոցները վճարվել են ամբողջությամբ և ժամանակին

Հանրապետության գլխավոր գանձապետ.  Պետական մարմինների համար նախատեսված  միջոցները վճարվել են ամբողջությամբ և   ժամանակին

PanARMENIAN.Net - Այսօր ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի և ֆինանսավարկային ու բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում Դավիթ Հարությունյանի և Գագիկ Մինասյանի նախագահությամբ քննարկվեցին իշխանության պետական և դատական մարմիններին 2011 թվականին հատկացված ֆինանսական միջոցների օգտագործման վերաբերյալ հաշվետվությունները:

ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ-գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը, այնուհետև ոլորտների ներկայացուցիչները պատգամավորների քննարկմանը ներկայացրին կատարված ծրագրերի ու ծախսված միջոցների վերաբերյալ հաշվետվությունները:

Հանրապետության գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը նշեց, որ պետական մարմինների համար նախատեսված ֆինանսական միջոցները հաշվետու տարում վճարվել են ամբողջությամբ և ժամանակին: Առանձին դեպքերում, բյուջետային տեխնիկայով պայմանավորված, առկա տնտեսումներն ուղղվել են պահուստային ֆոնդ, որտեղից ֆինանսավորվել են նոր ծրագրեր:

Նախատեսված ծրագրերը հիմնականում կատարվել են 100 տոկոսով: Որոշ դեպքերում ծրագրի կատարողականը եղել է 100 տոկոսից ավելի, ինչը, ըստ ՀՀ գլխավոր գանձապետի, կատարվել է ի հաշիվ արտաքին աջակցության:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---