Բակո Սահակյան. Բանակի մարտունակության հետևողական աճը ԼՂՀ անվտանգության ամրապնդման առանցքային ուղղություններից է

Բակո Սահակյան. Բանակի մարտունակության հետևողական աճը ԼՂՀ անվտանգության ամրապնդման առանցքային ուղղություններից է

PanARMENIAN.Net - Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 25-ին այցելել է Ակնա բնակավայր եւ տեղում ծանոթացել պահեստազորի զինապարտների մասնակցությամբ ուսումնավարժական միջոցառումների անցկացման գործընթացին:

Նախագահ Սահակյանը Պաշտպանության բանակի մարտունակության հետեւողական բարձրացումը համարել է մեր պետության անվտանգության մակարդակի ամրապնդման առանցքային ուղղությունը՝ հավելելով, որ այդ գործում կարեւոր նշանակություն ունի ուսումնավարժական միջոցառումների անցկացումը պահեստազորի զինապարտների մասնակցությամբ:

ԼՂՀ զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարը կոնկրետ հանձնարարականներ է տվել գործընթացի կազմակերպման վերաբերյալ:

Նախագահին ուղեկցում էին պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը, պաշտոնատար այլ անձինք, հաղորդում է ԼՂՀ նախագահի մամուլի ծառայությունը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---