Փորձագետ. Եվրոպական դատարանով Բաքվից կարելի է միայն նյութական փոխհատուցում ստանալ

Փորձագետ. Եվրոպական դատարանով Բաքվից կարելի է միայն նյութական փոխհատուցում ստանալ

PanARMENIAN.Net - Հայաստանը և Գուրգեն Մարգարյանի հետ Հունգարիայում զորավարժությունների մասնակից, պաշտպանության նախարարին կից կոլեգիայի քարտուղար Հայկ Մակուչյանը Մարդու իրավունքների եվրոպական դատարանի և այլ միջազգային դատարանների միջոցով կարող են Ադրբեջանից նյութական փոխհատուցում ստանալ և քաղաքական ճնշման լծակներ: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է միջազգային իրավունքի փորձագետ Լևոն Գևորգյանը: Նա նշել է, որ Հունգարիայի պատասխանատվությունը երկրորդական կլինի:

Ըստ նրա, Ադրբեջանի դեմ հայցի հիմքում լինելում է նրա կողմից մարդու կյանքի իրավունքի ոտնահարումը, ինչպես նաև ազգային հողի վրա խտրականության բացառման մասին միջազգային կոնվենցիաների խախտումը:

Նա նշել է, որ չի կարելի պնդել, թե Սաֆարովը գործել է պետության թելադրանքով, սակայն նրա արդարացումը վկայում է Ադրբեջանի կողմից մարդու կյանքի իրավունքի ոտնահարման մասին: Նա նշել է, որ 8 տարին, որ Սաֆարովն անցկացրել է բանտում, անհամարժեք պատիժ է նման սպանության համար:

Փորձագետը հավելել է, որ դատավարությունը եվրոպական դատարանում կարող է մի քանի տարի տևել, արդյունքում Հայկ Մակուչյանը կստանա մի քանի հազար եվրո նյութական փոխհատուցում:

Ինչ վերաբերում է Ադրբեջանի վրա քաղաքական ճնշման լծակներին, ապա, ըստ Գևորգյանի, այդ դատավարությունը ցույց կտա, որ Արցախի հայ բնակչությունը չի կարող գոյատևել Ադրբեջանի կազմում, որտեղ մարդասպանին արդարացնում են միայն այն հանգամանքի հիման վրա, որ սպանվածը հայ էր:

Գևորգյանը հավելել է նաև, որ նման միջադեպեր արդեն եղել են Մարդու իրավունքների եվրոպական դատարանում, մասնավորապես, Վրաստանի ու Թուրքիայի դեմ: Նա նշեց, որ ժամանակին Վրաստանը փորձեց նման հայց ներկայացնել Ռուսաստանի դեմ, սակայն այն քննության չառնվեց նախադատական վարույթի նորմերի խախտման պատճառով:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---