Սեպտեմբերի 27-ին Հայաստան կժամանի Շտեֆան Ֆյուլեն և «կբերի» 43 մլն եվրո

Սեպտեմբերի 27-ին Հայաստան կժամանի Շտեֆան Ֆյուլեն և «կբերի» 43 մլն եվրո

PanARMENIAN.Net - ԵՄ ընդլայնման և հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն սեպտեմբերի 27-ին կժամանի Հայաստան: Այցի նպատակն է կրկին հաստատել Հայաստանի դերը որպես ԵՄ կարևոր գործընկեր, գնահատական տալ Եվրամիության հետ հարաբերությունների հետագա ամրապնդմանն ուղղված Հայաստանի ջանքերին, խրախուսել հանրապետությունում հետագա բարեփոխումները, ինչպես նաև ստորագրել երկու ֆինանսական պայմանագիր:

Երևան կատարած այցի շրջանակներում Շտեֆան Ֆյուլեն կհանդիպի Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի, վարչապետ Տիգրան Սարգսյանի, ինչպես նաև արտաքին հարաբերությունների և եվրոպական ինտեգրացման հարցերով խորհրդարանական հանձնաժողովների ներկայացուցիչների և ընդդիմության ներկայացուցիչների հետ:

Նա նաև կմասնակցի և ելույթ կունենա «Ժողովրդավարական կառավարման մեջ քաղաքացիական հասարակության դերի ուժեղացումը» սեմինարում:

Երևանում հանդիպումներում եվրահանձնակատարը կընդգծի Հայաստանի համար ԵՄ ակտիվ աջակցությամբ բարեփոխումների ճանապարհով ընթանալու անհրաժեշտությունը: Նա կստորագրի 43 մլն եվրո գումարով երկու պայմանագիր` ուղղված ասոցիացիայի մասին համաձայնագրի ֆինանսավորմանը, PanARMENIAN.Net ին հայտնել են Հայաստանի ԵՄ պատվիրակության գրասենյակից:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---