Ն Փաշինյան. Պարոն Շահգալդյանի համար տեսանելի և զգալի կերպով ցույց կտամ, թե ինչպես եմ ինձ պահել ազատազրկման վայրում![]() 26 սեպտեմբերի 2012 - 18:24 AMT PanARMENIAN.Net - Ընդդիմադիր ՀԱԿ ներկայացուցիչ, ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հրավիրել է Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանին խորհրդարան, որպեսզի անձնական զրույցում նա կարողանա իրեն հետաքրքրող հարցերը տալ պատգամավորին: Այդ մասին Փաշինյանը գրել է իր պաշտոնական կայքում՝ նշելով, որ արդեն կարգադրել է, որ Շահգալդյանի համար ԱԺ անցատոմս դուրս գրեն: Սեպտեմբերի 25-ին Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանը լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ կցանկանար հարցնել Նիկոլ Փաշինյանին, թե ինչպես է նա իրեն պահել ազատազրկման վայրում: «Ընդունելության ընթացքում պարոն Շահգալդյանի համար տեսանելի և զգալի կերպով ցույց կտամ, թե ինչպես եմ ինձ պահել ազատազրկման վայրում: Կոտայքի մարզպետին խորհուրդ եմ տալիս, որ եթե հաջորդ անգամ գալու լինի Ազգային ժողով, ավելի լավ պատրաստվի, այլապես իմ ներկայությամբ հաջորդ նիստից հետո ստիպված է լինելու ոչ թե մի քանի տողանոց մեկնաբանություն տալ, այլ կիլոմետրանոց հարցազրույց կամ մամուլի ասուլիս»,-հեգնանքով ասել է Փաշինյանը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |