ՀՀ նախագահը պապական խորհրդի ներկայացուցչի հետ քննարկել է քրիստոնեական միասնության հարցեր![]() 26 սեպտեմբերի 2012 - 21:01 AMT PanARMENIAN.Net - Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Քրիստոնեական միասնության աջակցության պապական խորհրդի նախագահ Նորին Սրբազնություն կարդինալ Կուրտ Կոխին: Ինչպես հաղորդում է նախագհի մամուլի ծառայությունը, Սերժ Սարգսյանը ողջունել է կարդինալի այցը մեր երկիր՝ այն համարելով Հայաստանի և Սուրբ Աթոռի միջև հարաբերությունների ամրապնդման ու զարգացման լավագույն վկայություններից մեկը: «Որպես քրիստոնեությունն աշխարհում առաջինը պետականորեն ընդունած երկիր՝ Հայաստանի համար Վատիկանի հետ հարաբերությունները մեծ կարևորություն և նշանակություն ունեն: Ես հաճույքով եմ վերհիշում անցյալ տարվա դեկտեմբերին Սուրբ Աթոռում Նորին Սրբության հետ կայացած իմ հանդիպումը, որի ընթացքում քննարկեցինք Հայաստանի և Վատիկանի միջև հարաբերությունների զարգացման օրակարգը: Երկկողմ պատմական կապերն ու առնչությունները, հարուստ մշակութային և հոգևոր ժառանգությունը, արժեհամակարգի ընդհանրությունները մեզ պարտավորեցնում են մեր հարաբերությունները մշտապես պահել բարձր մակարդակի վրա և հնարավորինս խորացնել»,-ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը: Հանրապետության նախագահն ընդգծել է, որ շատ լավ հարաբերություններ են ձևավորվել նաև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և Սուրբ Աթոռի միջև, ինչը միանգամայն բնական է՝ հաշվի առնելով երկու եկեղեցիները կապող քրիստոնեական արժեհամակարգն ու գաղափարախոսությունը: Նորին Սրբազնություն կարդինալ Կոխը ուրախությամբ է փաստել, որ Հայաստանը՝ որպես հարուստ պատմություն, լուրջ քրիստոնեական ավանդույթներ ունեցող երկիր, պահպանում է այդ ավանդույթներն ու զարգանում: Նա նշել է, որ կաթոլիկ եկեղեցու առաքելությունն է խրախուսել խաղաղության պահպանումը, զարգացնել երկխոսությունն ու համագործակցությունը բոլոր ժողովուրդների և կրոնների միջև, ինչն աշխարհում խաղաղության հաստատման առաջին նախապայմանն է: Հանրապետության ղեկավարը մեծապես կարևորել է Վատիկանի դերը ոչ միայն աշխարհում խաղաղության պահպանման, մարդու իրավունքների և հանդուրժողականության հաստատման, այլ նաև քրիստոնեական աշխարհի համախմբման գործում: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |