Հալեպում երկու պայթյուն է որոտացել. զոհերի թվում մեկ հայ կա

Հալեպում երկու պայթյուն է որոտացել. զոհերի թվում մեկ հայ կա

PanARMENIAN.Net - Հալեպի ազգային Գյուլբենկյան վարժարանի մոտ երեկ երկու պայթյուն է որոտոցել, որոնց հետևանքով զոհվածների մեջ հայ կա:

Այս մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասաց «Սիրիահայերի աջակցության և օգնության էջի» հիմնադիր-ղեկավար Անահիտ Ադամյանը, վկայակոչելով Հալեպում բնակվող իր աղբյուրներին:

Նրա խոսքով` առաջին ռումբը պայթել է օդում՝ առանց վնաս հասցնելու, սակայն երկրորդ պայթյունի հետևանքով երկու մարդ է զոհվել: Նրանցից մեկը հայազգի Վարդան Մութաֆյանն է, իսկ մյուսը՝ քրիստոնյա արաբ:

«Վարդան Մութաֆյանը Դեր էզ Զորի հայ է և Հալեպ էր տեղափոխվել ավելի ապահով ապաստան գտնելու նպատակով», - նշեց Ադամյանը: Վիրավորների վերաբերյալ այլ տեղեկություններ դեռ հայտնի չեն:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---